News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության խոշորագույն Samsung կորպորացիան հայտնել է, որ պատրաստվում է մտավոր սեփականության խախտման գործով պատասխան հայց ներկայացնել չինական Huawei ընկերության նկատմամբ, որը նմանատիպ բողոքով է դիմել Կալիֆորնիայի նահանգի եւ չինական Շենչժեն քաղաքի դատարան, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք մտադիր չենք հաշտվել Huawei-ի կողմից նման գործողությունների հետ եւ պետք է  նրան նույն կերպ պատասխանենք», - մամուլի ասուլիսին հայտնել է հարավկորեական կոնցերնի մտավոր  սեփականության պաշտպանության բաժանմունքի ղեկավար Ան Սին Խոն: 

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել էր, որ էլեկտրոնիկայի եւ բջջային հեռախոսների չինացի արտադրողը մտադիր է  դատի տալ Samsung-ին, որի պատճառով  «վնասներ է կրել արտոնագրման ընթացակարգերի խախտման հետեւանքով»: «Ներկա պահին մեր ընկերությունը արտոնագրերի օգտագործման վերաբերյալ արդեն նման համաձայնագրեր է կնքել առեւտրական տասնյակ կազմակերպությունների հետ», - լրագրողներին հայտնել է մտավոր սեփականության պաշտպանության բաժանմունքի ղեկավար Դին Ցզյանսինը: Նրա խոսքով, միայն  2015-ին ընկերությունը   9,2 մլրդ դոլար է ծապխսել գիտական մշակումների վրա, ինչը համարժեք է նույն ժամանակաշրջանում կորպորատիվ եկամտի  15 տոկոսին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, սմարթֆոնների երկու խոշորագույն արտադրողին` Samsung-ին եւ Apple-ին բաժին է ըմկնում գլոբալ շուկայի մոտ  38 տոկոսը:  Huawei-ը Չինաստանում առաջատար ընկերություն է այդ սեգմենտում, նրան բաժին է ընկնում աշխարհում բջջային հեռախոսների վաճառքի ավելի քան    8 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ