News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Ասուան քաղաքում պեղումների ժամանակ գիտնականները կնոջ մումիա են հայտնաբերել, որը եղել է ԷլեֆանԹինի 2 կառավարիչների մայրը, գրում է Heritagedaily-ն:

Կնոջ կատավապատ մումիան եղել է 2 փայտե դագաղների մեջ, որոնք պատրաստված են եղել մայրուց: Նրա դեմքին հուղարկավորության դիմակի մնացորդներ են եղել: Հնագետները ենթադրում են, որ իրենց հաջողվել է գտնել Հաքիբ 3-րդի եւ Ամենի Սենբայի մոր՝ Սատտյենիի մումիան: Այս կառավարիչները Էլեֆանթինը ղեկավարում էին մ.թ.ա. մոտ 1800 թվականին՝ 12-րդ դինաստիայի օրոք (Ամենեմհեթ 3-րդ փարավոնի օրոք):

Հնագետներն ավելի վաղ հայտնաբերել էին Սատտյենիի որդու՝ Հաքիբ 3-րդի դամբարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ