News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանին չի հետաքրքրում մարդկանց քննադատությունները` ուղղված մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանին:

«Մարդկանց կարծիքն ինձ չի հետաքրքրում: Առնո Բաբաջանյանի արձանի համահեղինակն եմ, այն ժամանակ քաղաքի 70 տոկոսը դեմ էր, ինձ դուր էր գալիս այդ աղմուկը»,- այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Իգիթյանը:

Երեւանի ավագանու անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին, ընդհակառակը, արձանը դուր չի եկել:

«Շատ կուզենայի, որ Բաբաջանյանի արձանը լիներ այն արձաններից մեկը, որը ժողովրդի համար հաճելի է: Բայց ես, սիրելով Բաբաջանյանին որպես անձ, մեծություն, երբեք չեմ սիրելու այդ արձանը: Ես որպես քաղաքացի կարող եմ ասել, որ ինձ հոգեհարազատ չի այն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հովհաննես Թոքմաջյանի խոսքով` պետք է խստացնել արձաններ տեղադրելու գործընթացը, քանի որ արձանը մնայուն է եւ կարեւոր է, որ ընկալելի լինի ժողովրդի համար:

Նշենք, որ մասնագետների եւ քաղաքացիների շրջանում արձանի տեսքը քննադատության առիթ է հանդիսացել: Շատերը «անգրագետ» ու «տգեղ» են որակել այն՝ նմանեցնելով «օրենքով գողի» մահարձանի:

Նշենք, որ Համազասպ Բաբաջանյանի արձանը բացվել է օրեր առաջ: Այն գտնվում է Երեւանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում: Քանդակագործը Համլետ Մատինյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Տպել
Ամենաշատ