News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ Եվրոպայի հետ հարաբերությունների տեսակետից: Այս մասին մայիսի 25-ին ասել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը իր լիազորությունները ստանձնելու արարողությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հեռանկարը Թուրքիայի պետական քաղաքականության մասն է, եւ մենք կշարունակենք շարժվել այդ ուղղությամբ: Մեզ համար դա կարեւոր է, բայց միաժամանակ ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ», - ասել է նա:

Չելիքի խոսքով՝ այս պահին ԵՄ-ի հետ հարաբերությունները տարածաշրջանային եւ համաշխարհային ճգնաժամերի պատճառով հայտնվել են խաչմերուկում:

«Մենք չենք ուզում, որ ԵՄ-ն երկակի չափանիշներ կիրառի ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Դա պաշտպանության համար Թուրքիայի օրինական իրավունքն է, իսկ ահաբեկչությունը սպառնում է մեր երկրի ներքին անվտանգությանը», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին նախազգուշացրել էր, որ Անկարան կարող է վերանայել ԵՄ-ի հետ պայմանավորվածությունները, եթե Եվրոպան շարունակի պահանջել վիզայի չեղարկման համար անհրաժեշտ կետերի կատարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Ամենաշատ