News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի բոլոր դպրոցներում արգելել են «Հասունության զանգի» (Վերջին զանգ) միջոցառումները: Այս մասին ասված է Տաջիկստանի կրթության եւ գիտության նախարար Նուրիդդին Սաիդի կարգադրության մեջ, փոխանցում է ASIA-Plus-ը:

«Բոլոր հանրակրթական դպրոցներում Զանգի կամոլոտի (Հասունության զանգի) միջոցառումները 9-րդ եւ 11-րդ դասարանների համար արգելված են», — ասված է փաստաթղթում:

Կարգադրության համաձայն՝ հունիսի 7-ին, երբ պետք է կայանար այդ միջոցառումը, պարապմունքներն ընթանալու են սովորական գրաֆիկով առանց հանդիսությունների:

CA-News.org-ը նշում է, որ Տաջիկստանի իշխանություններն ամբողջովին արգելել էին նաեւ ավարտական երեկոները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ