News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սարդարապատի ճակատամարտի 98-ամյակին ընդառաջ Երեւանի ավագանին մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավանություն է տվել Ավան վարչական շրջանի  Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ անվանակոչելու որոշման նախագծին: 

Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության` նշվել է, որ եզդի  ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների օգնությամբ Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ եւ եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արեւելյան Հայաստան։ Իսկ 1918 թվականին նա իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի  եւ  Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Ջահանգիր աղան իր ջոկատով պայքարը շարունակել է նաեւ Հայկական բանակի կազմում՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո: Ցուցաբերած քաջության եւ խիզախության համար  պարգեւատրվել է «Գեւորգյան» խաչով։

Հարկ է նշել, որ փողոցի  անվանակոչության վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել էին Հայաստանում եզդիական մի շարք հասարակական կազմակերպությունների եւ  միավորումների կողմից:

Հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը եւս արժանացել են ավագանու հավանությանը:

 Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը որոշվել է գումարել հունիսի 24-ին:

Տպել
Ամենաշատ