News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չկա աշխարհում որեւէ գերտերություն, որը Հայաստանի նման փոքր երկրների հոգսերը լիովին կվերցնի իր ուսերի վրա, կապահովի անվտանգություն, տնտեսական բարեկեցություն եւ այլն: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ հավելելով.  «Այնպես որ, պետք է շատ հանգիստ վերաբերվել նրան, որ Ռուսաստանն իր շահերին համապատասխան է իրականացնում իր քաղաքականությունն այստեղ»:

Նրա խոսքով, պետք է հասկանալ նաեւ, որ որեւէ պարտավորություն, որն արձանագրված է տարբեր համաձայնագրերում, չի աշխատում, եթե հակասում է գերտերության շահերին: «Ե՛վ ՀԱՊԿ-ի, եւ՛ ԵԱՀԿ-ի շուրջ ստանձնած պարտավորությունները չեն կատարվելու Ռուսաստանի կողմից, էլ չեմ ասում Եվրասիական միության այլ երկրների մասին, եթե հակասության մեջ են մտնելու իրենց պետական շահերի հետ»,-ասել է նա:

Բորիս Նավասարդյանը նշել է, որ որեւէ գործընկերոջ իդեալականացումը խանգարում է մեզ հասնել մեր նպատակներին. «Մենք ականատես էինք՝ ինչպես էր Հայաստանն իդեալականացնում Ռուսաստանին՝ որպես իր անվտանգության հիմնական երաշխիքի, եւ տեսանք՝ ինչպիսի հիասթափություն ապրեց մեր հասարակությունն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Հասարակության, լրատվամիջոցների մի մասն ընկան մի ծայրահեղությունից մյուսը. մինչ այդ՝ միակ գործընկերն է, մեր ամեն ինչի երաշխիքն է, հետո՝ դավաճան»:

Բորիս նավասարդյանի խոսքով, երկրորդ դասն այն է, որ ձվերը նույն զամբյուղում պետք չէ դնել, պետք է ունենալ այլընտրանքներ, այլ գործընկերներ: Հաջորդ դասն, ըստ նրա, այն է, որ ինքնուրույն քաղաքականությունը նպաստում է, որ դիմացինը լուրջ եւ ավելի պատասխանատու լինի քո նկատմամբ: «Դրա դրսեւորումները մենք տեսնում ենք նույնիսկ այս վերջին օրերին: Այսինքն՝ նրանից հետո, երբ մեզ մոտ ոչ այնքան լավ ընդունեցին Լավրովին, որ բավականին կոշտ հայտարարություններ էին հնչում մեր բարձրաստիճան պաշտոնյաներից Ռուսաստանի նկատմամբ, մենք տեսանք, որ դրա արդյունքում ոչ թե պատժվեցինք, այլ հակառակը՝ Ռուսաստանը որոշակի քայլեր կատարեց, որպեսզի վերականգնի իր համբավը Հայաստանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ