News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին տեղափոխող նախագահական օդանավը վայրէջք է կատարել Բորիսոպոլի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր Twitter-ում:

Նախագահի օդանավը դուրս է եկել Դոնի Ռոստովի օդանավակայանից Սավչենկոյին ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեեւի եւ Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ փոխանակելու համար, որոնց Կիեւում Գլխավոր հետախուզական վարչության մարտիկներ են համարում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվգենի Երոֆեեւին եւ Ալեքսանդր Ալեքսանդրովին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Սավչենկոյի փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել «նորմանդյան քառյակի» հեռախոսային բանակցությունների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ