News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը պնդում է, որ դպրոցներում դրամահավաքները աշակերտների ծնողներն են կազմակերպում:

«Դա մեծամասամբ ծնողների կողմից կազմակերպված գործընթաց է, որը վերաբերում է հիմնականում երեխաների հագուստին, խնջույքներին: Դա դպրոցի հետ ոչ մի կապ չունի, ոչ ուսուցիչները, ոչ տնօրենները դրա հետ ոչ մի կապ չունեն, ծնողների, իրենց երեխաների, իրենց ընտանիքների անձնական խնդիրն է»,- ասաց Գայանե Սողոմոնյանը:

Նա վստահեցրեց, որ, վերահսկողության վարչության աշխատակիցները գնում են ահազանգերով, հանդիպում են ծնողների, ուսուցիչների, դպրոցի  ղեկավարության հետ, ուսումնասիրում են խնդիրը:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻ) Կրթության և գիտության նախարարին հղած նամակ էր հրապարակել, նշելով, որ դրամահավաքությունը ոչ թե ավարտական խնջույքների համար է, այլ գումարը  տնօրենին տալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ