Ford ընկերությունը Հյուսիսային Ամերիկայից շուրջ 271 հազար F-150 փիքափ է հետ կանչում (225 հազար՝ ԱՄՆ-ից, 44 հազար՝ Կանադայից)՝ կապված արգելակման համակարգում առկա խնդիրների հետ:
Ford F-150-ն ամենատարածված մոդելն է ոչ միայն իր հատվածում, այլեւ ամենագնացների շարքում:
Ըստ CarPark-ի, որոշ մեքենաներում հնարավոր է արգելակման հեղուկի արտահոսք, ինչն արդեն 9 վթարի պատճառ է դարձել: