News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կարող է հեռավոր երկիր թվալ, բայց այդ երկրի բռնապետությունն արդեն հասել է մինչեւ Լոնդոնի հարուստ փողոցների սիրտը: Այս մասին գրել է բրիտանական Left Foot Forward քաղաքական բլոգը:

Հրապարակման համաձայն, ընտրության հնարավորության դեպքում լոնդոնցիների մեծ մասը չէր ցանկանա որեւէ ընդհանուր բան ունենալ գարշելի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Նրա իշխանության ներքո Ադրբեջանը մի վայր է, որտեղ քաջ այլախոհները, ինչպիսին է նաեւ հակակոռուպցիոն լրագրող Հադիջա Իսմայիլովան, կարող են շինծու մեղադրանքներով բանտ նետվել:

Մինչ երկրի բնակիչների մեծ մասը տառապում է աղքատության մեջ, ինչը խորանում է նավթի գների անկման հետեւանքով, կառավարությունը մի ամբողջ կարողություն է ծախսում արտերկրում լոբբիստների համար:

Այս քաղաքականության հիմնական ֆորպոստերը գտնվում են հենց Լոնդոնում: Ահա դրանցից միայն ութը.

1. «Եվրոպա-ադրբեջանական հանրություն» (The European Azerbaijan Society) կամ TEAS. նրանք ասում են, որ իրենց առաքելությունն «Ադրբեջանի դրական կողմերը քարոզելն է»: Կազմակերպությունը ղեկավարում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդին՝ Թալե Հեյդարովը: Խումբը հազարավոր դոլարներ է ծախսել բրիտանացի պատգամավորների՝ Ադրբեջան այցերի համար: Այդ պատգամավորների թվում են Բոբ Բլեքմանն ու Մարկ Ֆիլդը:

2. Freud Communications, որն առավել հայտնի է որպես Freuds PR ընկերություն, PR է առաջարկում Google, Bafta ընկերությունների հաճախորդներին եւ ... Ադրբեջանի կառավարությանը: Ընկերության հաճախորդներից է նաեւ նախագահ Ալիեւի դուստրը՝ Լեյլա Ալիեւան:

3. Hampstead, Park Lane, Knightsbridge - Լոնդոնի անշարժ գույքի ամենաթեժ կետերից երեքն են, իսկ սեփականատերն Ալիեւների ընտանիքն է:

4. Conde Nast - այստեղ կարող եք գտնել «Բաքու» փայլուն ամսագրի օրինակը, որը խմբագրում է նախագահ Ալիեւի դուստրը՝ Լեյլա Ալիեւան:

5. Child & Child - իրավաբանական կազմակերպություն, որը նախագահ Ալիեւի դուստրերին օգնել է Բրիտանական Վիրգինյան կղզիներում գտնվող եւ 2015 թվականի ապրիլին ստեղծված Exaltation Limited ընկերությունում բաժնետեր դառնալ:

6. Buckingham Palace - վերջերս Ադրբեջանին երաշխագիտություն հայտնեց Թագուհու 90-ամյա հոբելյանը հովանավորելու համար: Արքայազն Էնդրյուն Ալիեւի ռեժիմի լոբբիստն ու նրա հաճախակի հյուրն է:

7. Shepherds Restaurant - տնօրենը քաղաքական լոբբիստ Լիոնել Զեթթերն է, որը նաեւ TEAS-ի տնօրենն է:

8. Formula One will hold its European Grand Prix-ն Բաքվում:

Այսպիսով, Լոնդոնը ծառայում է Ադրբեջանի դաժան ավազակապետությանը»,- ամփոփել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ