Երեւանում մայիսի 25-ին վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով, Իսակովի պողոտայի 4/22 շենքի բնակիչներից մեկին որդին դեղորայքով թունավորել է, ապա խեղդամահ արել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Ըստ Shamshyan.com-ի` նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել մահացածի որդին` 48-ամյա Արմեն Առաքելյանը, որը բնակարանի համար էլ թունավորել, ապա խեղդամահ է արել հորը:
Առաքելյանը ձերբակալված է: