News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանի երկու խոշորագոյն նավահանգիստների՝ Պիրեայի ու սալոնիկի աշխատակիցները հայտարարել են 48 ժամյա գործադուլ սկսելու մասին՝ որպես բողոքի նշան նավահանգիստները սեփականաշնորհելու վերաբերյալ կառավարության ծրագրերի դեմ: Այս մասին հայտնել է Աթենքի լրատվական գործակալությունը:

«Երկու խոշորագույն նավահանգիստների սեփականաշնորհումը ճիշտ ազգային քաղաքականության մոդել չէ, այլ հակառակը՝ ուղղված է հունական նավահանգիստների զարգացման դեմ,- նշել է հունական նավահանգիստների աշխատակիցների ֆեդերացիայի նախագահ Յորգոս Գեորգակոպուլոսը,- Մենք կառավարությանը հայտնել ենք, որ ուզում ենք պաշտպանել կայուն աշխատանքի ու աշխատատեղերի մեր իրավունքը»:

Տեղական ժամանակով ժամը 11:00-ին նավահանգիստների աշխատակիցները կհավաքվեն Աթենքի Պիրեյ թաղամասի Կարաիսկակի հրապարակում ու ծովային նավատորմի նախարարության շենքի առջեւ հանրահավաք կանեն:

Միաժամանակ նախարար Տոդորիս Դրիցասը նշում է, որ կառավարության ցանկությունը «նավահանգստի աշխատակիցների համար անվտանգ ու կայուն աշխատանք ապահովելն է»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ