News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի 1400 դպրոցներում մայիսի 27-ին կկազմակերպվի վերջին դաս ու «Վերջին զանգի» արարողություն, որը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ հարգելու զոհված զինծառայողների հիշատակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս տարի դպրոցն ավարտում է 25 հազար աշակերտ:

Նրա խոսքով, ոստիկանությունը ողջ օրը ուժեղացված ծառայություն է իրականացնելու, վերահսկելու է երթևեկությունը։

Երեկոյան ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շրջանավարտների համար ավանդական միջոցառումը կանցկացվի:

Ինչ վերաբերում է դրամահավաքներին, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի նման ահազանգերը շատ քիչ են եղել՝ 15 ահազանգ, որոնք հիմնականում անանուն են եղել:

«Հրավիրվել են տնօրեններ և պարզել, որ վերջին զանգը կազմակերպում են ծնողները, դրա համար ոչ տնօրեն պատասխանատվության չի ենթարկվել: Վերջին զանգի բոլոր խնդիրները տնօրինում են ծնողները։ Եթե երեխաները գնում են խնջույքի, մասնակցում են նաև ծնողները, այստեղ արդեն գումարի չափը մեծանում է»,-ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանը խոստովանեց, որ «Վերջին զանգի» ժամանակ ավելորդ ճոխություններ են լինում, սակայն դա աշակերտների ցանկությամբ է լինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ