News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող Բրյունիկել քարանձավում հնագետները ստալագմիտային շրջանակներ են հայտնաբերել: Գիտնականները պնդում են, որ դրանք կառուցել են նեանդերտալյան մարդիկ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Nature-ը:

Դրանք տեղակայված են 330 մետր խորությամբ: Ստալագմիտների մի մասը կիսաշրջան են կազմում, իսկ որոշները տեղակայված են առանձին կույտերի տեսքով:

Հնագետների խոսքով, առաջին հայացքից այդ շրջանակները ժամանակակից Homo sapiens-ի ստեղծագործության արդյունք են թվում, բայց իրականում դրանք շուրջ 176 հազար տարեկան են:

Ստալագմիտային շրջանակների հայտնաբերումը հակասում է նեանդերտալյան մարդկանց ունակությունների եւ վարքագծի մասին գիտնականների պատկերացումներին: Համարվում է, որ նրանք չէին կարող այդպիսի գործունեություն ծավալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ