News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դելավերի համալսարանի հետազոտողները մտահոգված են ամֆիպրիոնների եւ ծովային հողմածաղիկների բնակության վայրերի խնդրով: Օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը սպառնում է այս ձկներին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B: Biological Sciences ամսագրում:

Մասնագետների խոսքով, օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով ծովային հողմածաղիկները կարող են կորցնել իրենց վառ գուներանգը, իսկ դրանցում ապրող ամֆիպրիոնների համար ավելի դժվար կլինի թաքնվել գիշատիչներից:

Ըստ Gazeta-ի, գիտնականները նշում են, որ ձկները շատ պահանջկոտ են. նրանք նախընտրում են բնակություն հաստատել որոշակի տեսակի ծովային հողմածաղկում եւ հաճույքով լքում են «իրենց» հողմածաղիկը:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականներն ամֆիպրիոններին առաջարկել են ընտրություն կատարել առողջ եւ «սպիտակեցված» ծովային հողմածաղկի միջեւ: Հավասար ընտրության պարագայում նրանք ընտրել են առողջ՝ «սպիտակեցված» ծովային հողմածաղիկը, սակայն ընտրություն ունենալու պարագայում նրանք նախընտրել են հիվանդ, բայց իրենց նախընտրած ծովային հողմածաղիկը:

Արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության. ձկներն այնքան կապված են ծովային հողմածաղիկների նախընտրելի տեսակներին, որ դա սահմանափակում է նրանց հարմարվելու հնարավորությունը, եթե մի ամբողջ ծովային հողմածաղիկ կորցնում է գուներանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ