News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հեբեյ նահանգում 66 զույգի մասնակցությամբ զանգվածային հարսանիք է տեղի ունեցել, գրում է Daily Mail-ը: Դա Հան դինաստիայի ոճով արարողություն է եղել: «Բուն արարողությունը ծագել է հազար տարի առաջ, մեր ժամանակներում այն տեւում է 20 րոպե»,- գրում է թերթը:

66 զույգեր մասնակցել են Հեբեյի նահանգում առաջին միջազգային զանգվածային հարսանիքին: Սիրահարները ավանդական հագուստով սիրո երդումներ են փոխանակել:

Վերջին ժամանակներս Չինաստանում Հան դինաստիայի նկատմամբ նորից հետաքրքրություն է առաջացել: Ինչ վերաբերում է զանգվածային հարսանիքներին, ապա դրանք մեծ ժողովրդականություն են վայելում երկրում, եւ ցանկացած զույգ կարող է մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ