News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Յորքի համալսարանի հնագետները ֆրանսիական Հարավային Ալպերի շրջանում Աբրի Ֆարավել քարանձավի ժայռապատկերների սկանավորում են կատարել, որոնք գտնվում են ծովի մակարդակից  2 133 մ բարձրության վրա: Կենդանիների հայտնաբերված պատկերները թույլ են տալիս քարանձավը համարել մեզոլիթի ժամանակաշրջանում մարդու գործունեության ամենաբարձր վայրը, հայտնում է  Gazeta-ն: 

«Մենք ենթադրում էինք փոքրիկ փորագրություններ հայտնաբերել, ինչպես, օրինակ, Հրաշքների հովտում  (Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող հովտում բրոնզե դարի ավելի քան   40 հազար ժայռապատկեր կա», — պատմում է հետազոտության ղեկավար, հնագիտության պրոֆեսոր Քեվին Ուոլշը: 

Նրա կարծիքով, սա նման բարձրության վրա ժայռապատկերների սկանավորման առաջին գիտական փորձն է: Դրված առաջադրանքը տեխնիկապես դժվար իրականացվելի էր, որովհետեւ լազերային սկանավորման համար սարքավորումները դժվար էր հասցնել քարանձավ: 

Անցկացված հետազոտությունը ավելի լայնածավալ գիտական նախագծի մի մասն էր Հարավային Ալպերում բրոնզե դարից սկսած` մարդու գործունեության ուսումնասիրման ուղղությամբ: 

Աբրի Ֆարավել քարանձավն առաջին անգամ հայտնաբերվել է  2010-ին: Ավելի վաղ այնտեղ հայտնաբերվել էին կայծքարե աշխատանքային գործիքներ, երկաթի դարաշրջանի կերամիկա, հռոմեական ֆիբուլներ  (հագուստի կոճգամներ) եւ մի քանի միջնադարյան մետաղական արտադրանք: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ