News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման համար ստեղծված «Միաբան» մշակութային հիմնադրամը պաշտոնապես մեկնարկել է իր աշխատանքները:

«Մեր միաբանության հիմքում հենց ընկերությունն է: Գաղափարը միշտ մենք ունեցել ենք, բայց անպայման պետք է հայտնվեր մի մարդ, որը էս ամեն ինչը կարողանար ի մի բերել: Դա Մարտին Մինասյանն ա, որը կարողացավ բոլորիս մտքերը կենտրոնացնել եւ դարձնել մի փաստաթուղթ ամեն մեկիս համար՝ կանոն, որի շուրջ մենք բոլորս հավաքվեցինք: Այս տարի մենք նշում ենք իմ եւ Պարգեւ Սրբազանի ընկերության 50-ամյակը եւ դա ոնց որ էլի դարձավ  առիթ միաբանվելու»,- այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի համահիմնադիր Միքայել Պողոսյանը:

Հիմնադրամի նպատակ ունի օգնել այն արվեստագետներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ռեկլամվել կամ իրականություն դարձնել մտահաղացումները:

«Մեր շեշտադրությունը լինելու է մշակույթի այնպիսի պրոյեկտների լուսաբանումը, որոնք ուղղված են հայկականը ներկայացնելուն, զարգացնելուն»,- ասաց հիմնադրամի տնօրեն  Արփի Պապոյանը։

«Միաբանի» մյուս համահիմնադիրներն են Պարգեւ Սրբազանը, Մարտին Մինասյանը, Ռոմեն Կոզմոյանը:

«Այսօր աշխարհը ունի 1 մարտահրավեր՝ գլոբալիզացիա: Մարդ պետք է կարողանա պահպանել իր ինքնությունը: Դրա համար կարեւոր զենք է համարվում մշակույթը: Եթե մենք պահպանենք մեր ազգային արվեստը, կկարողանանք դիմակայել մարտահրավերներին»,- նշեց Պարգեւ Սրբազանը:

Միաբանության ֆոդին կարող է գումար փոխանցել յուրաքանչյուր մարդ՝ այցելելով նրա պաշտոնական կայք:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ