News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ երկրում նավթի պաշարների կրճատման մասին ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին, Brent տեսակի նավթի գինը յոթ ամսվա մեջ առաջին անգամ գերազանցել է 50 դոլարը, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնումէ «ՌԻԱ Նովոստին»:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը աճել է 0.82 տոկոսով ՝ հասնելով բարելի դիմաց 50.15 դոլարի: Նավթի WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսների գինն էլ ավելացել է 0.65 տոկոսով ՝ հասնելով բարելի դիմաց 49.89 դոլարի:

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ նավթի առեւտրային ծավալները երկրում մեկ շաբաթում նվազել են ավելի շատ, քան փորձագետներն էին կանխատեսում՝ 4.2 մլն բարելով, հասնելով 537 . մլն բարելի: Իսկ փորաձգետները կանխատեսել էին ընդամենը 2.45 մլն բարելով նվազում:

Ընդ որում Ամերիկյան նավթի ինստիտուտի տվյալներով նավթի պաշարները ԱՄՆ-ում անցած շաբաթ նույնիսկ ավելի շատ են կրճատվել՝ 5.137 մլն բարելով:

Բացի այս գործոնից, ըստ Ayers Alliance –ի վերլուծաբան Ջոնաթան Բարատի, նավթի գների վերելքին նպաստել են աշխարհքաղաքական խնդիրները Արեւմտյան Աֆրիկայում ու Մերձավոր արեւելքում, մատակարարումների խափանումները, պահանջարկի ուժեղացումը ու գուցե մասամբ նաեւ դոլարի թուլացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ