News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդն այսօր էլ պայքարում է իր ներքին ու արտաքին խնդիրները լուծելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունն իսկական ոգեշնչում է ամբողջ աշխարհի համար: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրում ասաց ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակակիր Փիթեր Բալաքյանը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար մրցանակի արժանացավ նախագահի կողմից:

«Հայերենին չեմ տիրպետում, բայց ներծծել եմ հայկական մշակույթի առանձնահատկությունները, զգում եմ հայկական եկեղեցիները, խաչքարերը: Կարծում եմ՝ հայկական ընտանեկան արժեքները հարստացնում են հայ ժողովրդին: Ինքս տարբեր երկրների հայկական համայնքներում եմ եղել: Նրանք ակտիվ են եւ մասնակցում են այդ երկրի հասարակական կյանքին: Ըստ իս, հայերը զարգանում են սեփական մշակույթի շուրջ՝ որպես համաշխարհային մշակույթի մաս, իսկ մենք եզակի մշակույթ ունենք»,- ասաց Փիթեր Բալաքյանը:

Ամերիկահայ գրողի խոսքով՝ անգամ մեր ներքին եւ արտաքին  խնդիրներով եւ այն պայքարով, որ մղում ենք այդ խնդիրների լուծման համար՝ Հայաստանն իսկապես ոգեշնչում է ամբողջ աշխարհի համար:

Հիշեցնենք, որ 2003 թվականին լույս տեսած Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել է «Տարվա նշանակալից գիրք»։ 1998-ին «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք»։ 2010թ. հայերենով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։

Բալաքյանը իր գրչընկերոջ՝ Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը:

2016 թվականին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար «Պոեզիա» անվանակարգում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ