News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չգիտես ինչու Հայաստանը Ռուսաստանի հետ պաշտպանական պայմանագրերի հարցում խնդիրներ ունի, իսկ Ադրբեջանը՝ չունի: Այս մասին մայիսի 26-ին հայտարարել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2015-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հետո:

Փաշինյանի խոսքով, Ռուսաստանից զենքի մատակարարումների համար 200 միլիոն դոլարի վարկային պայմանագիրը դեռ ամբողջովին իրականացված չէ: «Դեռ պետք է քննարկել, թե ինչ որակի զենք է մեզ առաջարկում Ռուսաստանը: Մյուս կողմից էլ վերջին տարիներին մենք երբեւէ չենք լսել,որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք գնելիս նման խնդիրներ ունենա՝ մատակարարումների որակի, ժամկետների ու ծավալների առումով»,- նշել է ընդդիմադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ