News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բարձր արվեստի միջոցով մենք կարողանում ենք մարդկայնացնել Հայոց ցեղասպանության անբարո, սոսկալի եւ բարբարոս երեւույթները; Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակակիր Փիթեր Բալաքյանը, որն այս օրերին Երեւանում է:

«Քաղաքականություն, պատմություն եւ այլն... առաջին հերթին պատմության հաստ շերտերը ճեղքող գրականության ուժի շնորհիվ մենք կարող ենք դեպի մարդկություն դուրս բերել Հայոց ցեղասպանությունը եւ մարդուն հուզող խնդիրները: Սա բարդ գործընթաց է, որը խառնում է անհարիր բեւեռներ, անհարիր վիճակներ: Բարձր արվեստի շնորհիվ մենք կարողանում ենք ճեղքել քաղաքական իրադարձությունը եւ մարդկայնացնել Ցեղասպանության անբարո, սոսկալի, բարբարոս երեւույթները եւ այն դարձնել ընթերցողի սեղանի վրա գիրք:

Հիշեցնենք, որ 2003 թվականին լույս տեսած Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել է «Տարվա նշանակալից գիրք»։ 1998-ին «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք»։ 2010թ. հայերենով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։

Բալաքյանը իր գրչընկերոջ՝ Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը:

2016 թվականին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար «Պոեզիա» անվանակարգում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ