News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված կինը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մայիսի 24-ին ժամը 18-ի սահմաններում 47-ամյա կինը Արմավիրի մարզի իրենց տան ննջասենյակում, սպանելու դիտավորությամբ, կացնով հարվածել է մոր` Ա.Վարդանյանի գլխին։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ա.Վարդանյանը դիմադրություն է ցույց տվել եւ դիմել փախուստի:       

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության փորձ կատարելու կասկածանքով 47-ամյա կինը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ կասկածյալը հաշվառված է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտորոշմամբ։ Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:

Հանցագործության գործիք հանդիսացող գործիք կացինն առգրավվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ