News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ահա արդեն յոթ տարի է, ինչ ամերիկյան տնտեսությունը վերականգնվում է Մեծ անկումից հետո: Մասնավորապես, նվազում է գործազրկության մակարդակը, ձեռնարկությունները նոր աշխատակիցների են ընդունում եւ վերջապես առկա են այն բանի նշանները, որ աշխատավարձերն աճում են: 

Բայց շատ ընտանիքներ առաջվա պես ցավագին են տանում տնտեսական վերածննդի գործընթացը: 

Բարելավվում է արդյոք նրանց վիճակը երկրում ընտեսական վիճակի բարելավման հետ: Այդ հարցին պատասխան ստանալու համար Դաշնային Պահուստային Համակարգի (ԴՊՀ) մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 5000 մարդու շրջանում, հայտնում է  Informing-ը:

Հարցումն ընդհանուր գծերով ցույց է տվել, որ ամերիկացիներից քչերն են հակված մտածելու, որ իրենց նյութական վիճակը վերջին ժամանակներս բարելավվել է: Այդ մասին վկայում է վիճակագրությունը: Այսպես, ամերիկացիների մոտ  46 տոկոսը հայտնել է, որ իրենք բավականաչափ գումար չունեն 400 դոլարի չնախատեսված ծախսերը փակելու համար:

Բացի այդ, պարզվել է, որ հեռանկարում ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանեկան բյուջեն կախված կլինի նրանց եկամտից, ռասայից եւ կրթությունից: 

Գաղտնիք չէ, որ այն ամերիկացիները, որոնց եկամուտն ավելի բարձր է, հեշտորեն հաղթահարում են արտակարգ իրավիճակները: Այսպես, հարցվածների մոտ  81 տոկոսը, որոնք տարեկան ավելի քան 100 հազար դոլար են վաստակում, հայտնել են, որ իրենք կարող էին առանց դժվարության ծածկել անսպասելիորեն ի հայտ եկած ծախսերը: Ի տարբերություն նրանց, 34 տոկոսը, որոնց եկամուտը 40 հազար դոլարից պակաս է կազմում, հազիվ թե կարողանային հատկացնել այդ գումարը: 

Դրա հետ մեկտեղ պարզվել է, որ սպիտակ բնակչության ներկայացուցիչներն ավելի լավ են նախապատրաստված նրան, որ իրենք պիտի վճարեն չնախատեսված ծախսերը  400 դոլարի չափով, քան ռասաայական այլ խմբերի ներկայացուցիչները: Մասնավորապես, հարուստ սպիտակ ամերիկացիների թվից պատասխանողների 83 տոկոսը վստահություն է հայտնել, որ իրենք հեշտորեն կարող են ճարել այդ գումարը, մինչդեռ սեւամորթների  63 եւ լատինաամերիկացիների 67 տոկոսը, որոնք նույն եկամուտն ունեն, բացասական պատասխան է տվել: 

ԱՄՆ-ի սպիտակ քաղաքացիների շրջանում աղքատ սպառողների  40 տոկոսը կկարողանար փակել նման ծախսերը: Համեմատության համար, սեւամորթների   20 եւ լատինաամերիկացիների 27 տոկոսը հազիվ թե աներ դա: 

Չնայած նման անմխիթար ցուցանիշներին, ԴՊՀ-ում այն եզրակացությանն են հանգել, որ ամերիկացիների ընդհանուր տոկոսը, որոնք պատրաստ են գլուխ հանել ավելորդ ծախսերից, էականորեն մեծացել է վերջին մի քանի տարվա ընթացքում:  

Գտնվել են լավատեսության նաեւ այլ պատճառներ. հարցման ընթացում պարզվել է, որ 9 տոկոսով ավելացել է նրանց թիվը, ովքեր ասում են, որ իրենց նյութական վիճակը բարելավվել է վերջին տարվա ընթացքում: Իսկ այն ամերիկացիների թիվը, որոնք ունեն այնպիսի աշխատանք ստանալու հնարավորություն ունեն, որպիսին փնտրում են, աճել է  67-ից մինչեւ 77 տոկոս վերջին տարիների ընթացքում:  

Սակայն ԴՊՀ-ի զեկույցում այնուամենայնիվ նշվում է, որ նյութական առումով առավել խոցելի ընտանիքներից շատերը դեռեւս իրենց վրա զգում են տնտեսական վերականգնման բարդությունները:    

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ