News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գործողություններին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն միայն հայտարարում է եւ հայտարարում: Այս մասին մայիսի 26-ին խորհրդարանում ասել է պատգամավոև Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով արտգոծնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Փաշինյանի խոսքով՝ 2015-ի հոկտեմբերին նախարարը խորհրդարանում հայտարարել էր, որ եթե խոսքը վերաբերի մեծածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի, այդ թվում՝ կճանաչի ԼՂՀ անկախությունը: Սերժ Սարգսյանը նույնպես բազմիցս այդ մասին ասել է: «Մնում է հասկանալ, թե այն ժամանակ ի՞նչ նկատի ունեին մեծածավալ ասելով, եւ ե՞րբ հայտարարությունները գործողության կվերածվեն: Ադրբեջանն ազատեց Ռամիլ Սաֆարովին, իսկ ի՞նչ դուք դրան հակադրեցիք: Հայտարարություններ: Շատ կարեւոր հայտարարություններ: Ադրբեջանը Ղարաբաղում ուղղաթիռ խոցեց: Ի՞նչ դուք դրան հակադրեցիք: Հայտարարություններ:

Իհարկե շատ կարեւոր հայտարարություններ եւ շատ կարեւոր, տպավորիչ ազգանուններ: Ոմն ֆոն Մայեր Բախն ինչ-որ բան հայտարարեց: Ադրբեջանը դուրս մղեց Ղարաբաղին բանակցային գործընթացից, իսկ ի՞նչ հակադրեցիք. իհարկե հայտարարություններ: Այսինքն՝ Ադրբեջանի կոնկրետ արածներին դուք հայտարարություններով եք պատասխանում, եւ դրանցում հետեւողական չեք: Ի՞նչ եք դուք հասկանում մեծածավալ ասելով, որից հետո բառերը գործողությունների կվերածվեն»,- ասել է Փաշինյանը:

Դրան ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց. «Հիշեցնեմ, որ Ադրբեջանն արդեն 2 ուղղաթիռ է կորցրել: Եթե դուք այդպես եք գնահատում համաաչափ պատասխանը, ապա այն արդեն տրվել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ