News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության ականատես, նրա համակուրսեցի Տիգրան Դեմիրճյանը դեպքից հետո հոգեբանի եւ հոգեբույժի օգնության է դիմել: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական նիստին հարցաքննության ժամանակ ասաց Տիգրան Դեմիրճյանը:

«Դեպքից հետո չէի կարողանում հասկանալ՝ ինչ կատարվում էր: Չէի կարողանում խոսել, ճիշտ հասկանալ, աչքերիս դեմը անընդհատ սեւանում էր, կակազում էի: Հետո մոտս սկսվեցին գլխացավեր, գլխապտույտներ, ուշաթափվում էի մեկ-մեկ: Հոգեբանի ու հոգեբույժի օգնության ենք դիմել, ախտորոշում են տվել ու ներարկումներ են նշանակել»,- ասաց նա:

Տիգրանն իր տեսածը սպանություն որակեց:

«Եկել են ննջասենյակ, սպանել, տարել են: Սպանություն է, որովհետեւ իմ տեսածով, իմ ենթադրությունով եկան, հավաքվեցին, հետո սրտխառնոց, հայհոյանք, հետո ձայն չի հանել Հայկազը: Ու հիշում եմ, որ քսացնելով էին տանում սենյակից»,- ասաց Տիգրանը:

Տիգրան Դեմիրճյանի ցուցմունքում պաշտպանյալները հակասություն նկատեցին: Դատական նիստը հետաձգվեց: Նրա նախաքննական ցուցմունքը կհրապարակվի հաջորդ դատական նիստին:

Նշենք, որ Տիգրանը պատմել էր, որ ինքը տեսել է մեղադրյալներին սենյակում՝ Հայկազի մահճակալի շուրջը, լսել է Հայկազի ձայնը, ինչպես է նա փսխում եւ վախեցել է, չի միջամտել: Այնուհետեւ նա տեսել է՝ ինչպես են Հայկազին տանում սենյակից, լսել է՝ ինչպես են մեղադրյալները որոշում՝ կախե՞լ Հայկազի մարմինը, թե՞ պատշգամբից ցած նետել այն:

Նշենք, որ Տիգրան Դեմիրճյանը ընդգրկված է գործում որպես տուժող: Նա կոնֆլիկտ է ունեցել մեղադրյալներից Մովսես Ազարյանի հետ, որի ժամանակ Մովսեսը հարվածել է նրան քունքի հատվածում: Դեպքից հետո նա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից տեղափոխվել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ