News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինացի միլիարդատեր, Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Ման կարծում է, որ առաջիկա 3-4 տասնամյակի ընթացքում գիտնականները մարդու կյանքի տեւողությունը երկարացնելու միջոց կգտնեն, այնուհետեւ կիմանան անմահության գաղտնիքը, ինչից հետո ստիպված կլինեն 200 տարուց ավելի ապրելն արգելող օրենքներ ընդունել: Այս մասին նա հայտարարել է Ղազախստանում՝ Աստանայի տնտեսական խորհրդաժողովի ընթացքում:

«Գոյություն ունեցող տեխնոլոգիաներից եւ տվյալներից ելնելով՝ առաջիկա 30-40 տարիներին մարդիկ կգաղտնազերծեն մարդու մարմինը: Մենք երկար կապրենք, մենք կլուծենք քաղցկեղի խնդիրը: Հնարավոր է՝ 200 տարի անց օրենք կընդունեն, որը մարդկանց կարգելի 200 տարուց ավելի ապրել»,- Ջեք Մայի խոսքերն է մեջբերում Tengrinews-ը:

Նա նաեւ կարծում է, որ աշխատանքի արդյունավետության տեսանկյունից մարդիկ չեն կարողանա մրցակցել համակարգիչների հետ:

«Մարդկանց երբեմն անհանգստացնում են տեխնոլոգիաները, քանի որ կարծում են, որ տեխնոլոգիաներն իրենց զրկում են աշխատանքից: Գուցե դա այնքան էլ վատ չէ»,- ասել է Ջեք Ման:

Սակայն Alibaba-ի ղեկավարը չի վախենում զանգվածային անգործությունից, քանի որ, նրա համոզմամբ, նոր տեխնոլոգիաների զարգացումը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ