News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ իր պատմական այցելության ժամանակ քննարկել Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների մասին որոշման իրավաչափությունը: Այս մասին նա ասել է The Asahi Shimbun թերթին:

«Ես նորից չեմ քննարկելու Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների մասին որոշումը»,- ասել է Օբաման:

Նրա խոսքով՝ դրա փոխարեն նա մտադիր է շեշտադրումը դնել այն բանի վրա, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Հիրոսիմա այցելելն աշխարհին ցույց է տալիս, որ անգամ նախկին հակառակորդները կարող են ուժեղագույն դաշնակիցներ դառնալ:

Օբաման  նաեւ ընդգծել է, որ Հիրոսիմա է մեկնում, որպեսզի հիշի եւ հարգի տասնյակ միլիոնավոր մարդկանց, որոնք զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Օբաման նշել է միջուկային զինաթափման գործընթացում գրանցած առաջընթացը՝ հավելելով, որ ամենալուրջ արդիական խնդիրը Հյուսիսային Կորեան է, որի միջուկային ծրագրերը սպանռում են ողջ աշխարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ