News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook-ի օգտատերերը դժվարությամբ են կարողացել լուծել ԱՄՆ Հարավային Կարոլինայի նահանգի բնակիչ Անթլի Սթեյթենի ներկայացրած խնդիրը:

Տղամարդը լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը ձեռքին 2 ցուցանակ է բռնել: Մեկի վրա գրված է «Տարածի՛ր գրառումը, եթե դու գտնես սխալը», իսկ մյուսի վրա 9 թիվ է գրված եղել:

Պարզվել է, որ խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե թվերի, այլ տեքստի մեջ: Տղամարդը դիտմամբ տառասխալով էր գրել «սխալ» բառը. mistake-ի փոխարեն՝ mitsake:

Շատ օգտատերեր խոստովանել են, որ երկար ժամանակ են ծախսել խնդրի լուծման համար: Գրառումը տարածել է 400 հազար օգտատեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ