News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունն ու բավարար ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: Այս մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015 թ.»-ում:

ՀՀ կենտրոնական բանկը, առաջնորդվելով ֆինանսական կայունության եւ ռիսկերի նկատմամբ ֆինանսական համակարգի ճկունության բարձրացման նպատակով, կիրառել է իրացվելիության կարգավորմանը եւ վարկային ռիսկի զսպմանն ուղղված համապատասխան գործիքներ: Առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պահանջի ներքո 2015թ. ընթացքում բանկային համակարգը 74 մլրդ դրամով համալրել է կանոնադրական կապիտալը: Վերջինս այլ հավասար պայմաններում ենթադրում է ապագայում բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, երկարաժամկետ հորիզոնում՝ հավանական ռիսկերին դիմակայելու համար լրացուցիչ ապահովվածության առկայություն:

• 2015թ. ընթացքում բանկային համակարգի իրացվելիությունը եւ կապիտալացվածությունը բնութագրող ցուցանիշները բարելավվել են: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2015թ. վերջին իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ բանկային համակարգն ունակ է կլանելու ապագայում հավանական ռիսկերը՝ ապահովելով ֆինանսական համակարգի գործունեության շարունակականությունը:

• ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական մարտահրավերները 2015 թ. ընթացքում կապված են եղել արտաքին հատվածից փոխանցված գործոնների հետ, որոնց բացասական ազդեցությունը 2014թ.-ի համեմատ աճել է:

• Արտաքին հատվածից փոխանցված  բացասական գործոնների եւ ՀՆԱ աճի տեմպի դանդաղման միտումների շարունակական պահպանումը հանգեցրել են ֆինանսական հատվածում չաշխատող ակտիվների որոշակի աճի:

• Ֆինանսական համակարգի ռիսկերը զսպելու եւ ապագայում ռիսկերի աճի նկատմամբ ճկունությունը բարձրացնելու նպատակով Կենտրոնական բանկը կիրառել է վարկային ռիսկը զսպող գործիքներ եւ բարձրացրել է կապիտալի նվազագույն պահանջը:

Արտաքին հատվածից փոխանցված բացասական գործոնների շարքում օրակարգային են Հայաստանի հիմնական գործընկերերկրների տնտեսական ակտիվության դանդաղումը (մասնավորապես ՌԴ, Եվրամիություն), միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների անկումային միտումների պահպանումը, Հայաստան ներհոսող մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը: Տնտեսվարող սուբյեկտների դրամական հոսքերի վրա նշված գործոնների բացասական ազդեցության հետեւանքով նվազել է տնտեսության կողմից վարկերի պահանջարկը եւ ֆինանսական համակարգի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության մակարդակը:

Ձեւավորված իրավիճակում ֆինանսական համակարգն իր հերթին համահունչ կերպով արձագանքել է ռիսկերի զսպման անհրաժեշտությանը՝ համապատասխանորեն վերանայելով վարկավորման եւ ներդրումային քաղաքականությունները: Վարկային ռեսուրսերի պահանջարկի նվազմանը զուգահեռ առեւտրային բանկերի կողմից իրականացվող համեմատաբար զուսպ վարկային քաղաքականությունը կանխարգելիչ ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի կայունությունը խոցող ռիսկերի հետագա աճի վրա՝ նպաստելով ընդհանուր ֆինանսական կայունության ամրապնդմանը:

Ներկայացված զարգացումների ներքո ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է կլանել առաջացած ռիսկերը՝ պահպանելով իր բնականոն գործունեության շարունակականությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ