News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղկեպսակ է դրել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ ծաղկեպսակի վրա ճապոներեն գրառում  է եկել. «Թող բոլոր հոգիներն այստեղ հանգչեն խաղաղությամբ, քանզի մենք չպետք է կրկնենք այդ չարիքը»,- հայտնում է CNN-ը:

Դրանից հետո նա ելույթ է ունեցել հուշահամալիրում: «Լույսի բռնկումը եւ հրե պատը ոչնչացրեցին քաղաքը՝ ցույց տալով, որ մարդկությունն ինքնաոչնչացման հատկություններ է ձեռք բերել»,- ասել է Օբաման:

Նախագահի խոսքով՝ մարդիկ Հիրոսիմա են գալիս, որպեսզի մտածեն, թե ինչպիսի ավերիչ ուժ է օգտագործվել ոչ այնքան վաղ անցյալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ