News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են մինչեւ 2020 թվականի հակաթմրադեղային ռազմավարությունը, ինչը վկայում է այն մասին, որ աշխատանքի այս ուղղությունը պահանջված է: Այս մասին ՀԱՊԿ երկրների գլխավոր նարկոլոգների համակարգիչ խորհրդակցության նիստի բացման ժամանակ հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքով, ռազմավարությունը երկու բաղկացուցիչ ունի ու դրանցից մեկը ուժայինն է: «Ուժային բաղկացուցիչի շրջանակում մենք անցկացնում ենք գործողություններ, մշակում միջոցառումներ, այդ թվում հատուկ ստորաբաժանումների գործածումով, մանավանդ Աֆղանստանից ու այլ պետություններից թմրադեղերի փոխադրման մոխրագույն գոտիների վերհսկողության հարցերով:Բայց մենք հասկանում ենք,ո ր միայն ուժային մեթոդներով թմրամոլության դեմ պայքարել հնարավոր չէ: Ահա թե ինչու մենք նման նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ պետությունների գլխավոր նարկոլոգների խորհրդակցությանը:

Մենք այստեղ շատ մեծ ներուժ ենք տեսնում՝ ուժային կառույցների հետ փոխգործակցության ներուժը, մենք ձեզնից ակնկալում ենք տեղեկություններ թմրադեղերի նոր տեսակների մասին, որոնց հետ առաջինը դուք եք առնչվում, որպեսզի հակաթմրադեղային գերատեսչությունների շրջանակում մեր գործունեությունը շտկենք»- ասել է նա:

Բորդյուժան հույս է հայտնել, որ համագործակցությունը կխորանա բուժման նոր մեթոդների մշակման, թմրանյութերից կախում ունեցողների բուժման ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ: Նա նաեւ նշել է ԵԱՀԿ ԽՎ ներուժը օգտագործելու պատրաստակամությունը, որպեսզի ներդաշնակեցվի օրենսդրությունը, միասնական ստանդարտներ ապահովվեն թե բուժման մեջ, թե ՀԱՊԿ պետությունենրում արգելված թմրանյութերի ցուցակներ կազմելու հարցում: Նա հույս է հայտնել, որ այս քննարկումների արդյունքում կմշակվեն նոր առաջարկներ պետությունների ղեկվարներին, որոնք հետագայում կվերածվեն իրական լուծումների:

Լրագրողների հետ զրույցում Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ այսօրվա խորհրդակցության արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարությունների կոմիտեի նիստի ժամանակ, որը կկայանա մի քանի օրից Երեւանում:

Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանին ու Ռուսաստանի ԱՆ գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունին ՀԱՊԿ 20-ամյակի շքանշաններ է հանձնել:

ՀԱՊԿ երկրների գլխավոր նարկոլոգների համակարգիչ խորհրդակցությունը Երեւանում կտեւի մինչեւ մայիսի 29-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ