News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ավստրալական Nine Network հեռուստաալիքի 60 Minutes հաղորդման պրոդյուսերին աշխատանքից հեռացրել են Բեյրութի մասին սկանդալային ռեպորտաժից հետո, որի պատճառով նա ու նրա խումբը ժամանակավորպես ձերբակալվել են Լիբանանի իրավապահ մարմինների կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավստրալական Channel 9, հեռուստաալիքի ներկայացուցիչ, հաղորդման թղթակից Թարա Բրաունը հայտնում է, որ պրոդյուսեր Սթիվեն Ռայսն ու երկու օպերատորները ձերբակալվել են Բեյրութում, երբ ռեպորտաժ էին պատրաստում լիբանանցի հոր հետ ապրող երկու երեխաներին Ավստրալիա վերադարձնելու՝ մոր փորձերի մասին:

 Հեռուստաալիքի ղեկավար Խյու Մարքսի խոսքով Ռայսի գործողությունները լրջորեն վտանգել են նրա թիմին ու զգալի վնաս հասցրել հեռուստաալիքի հեղինակությանը:

Լրատվամիջոցների տեղեկություններով երեխաների մարը՝ Սելի Ֆոլքները հատուկ գործակալություն էր վարձակալել, որպեսզի վերադարձնի իր երեխաներին: Ըստ տեսագրությունների, որոնք ստացել են տեսահսկման խցիկներից եւ  հեռարձակվել տեղի հեռուստաալիքներից մեկով, ապրիլի սկզբին Բեյրութի հարավային մասի ավտոբուսային կանգառներից մեկում անհայտ անձինք դուրս են եկել մեքենայից, առեւանգել Ֆոլքների դստերն ու որդուն, որոնք այդ պահին տատիկի ու դայակի հսկողության տակ էին, ու փախել անհայտ ուղղությամբ: Լիբանանի ոստիկանությունը ավստրալացի լրագրողներին մեղադրում է երեխաներին առեւանգելու մեջ: Ընդ որում առեւանգված երեխաների մայրը նույնպես ձերբակալվել է Բեյրութում:

Երկու շաբաթ անց ավստրալացի լրագրողներին ազատ են արձակել, Սթիվեն Ռայսն ու Թարա Բրաունը Սիդնեյ են վերադարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ