News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի եւ կապի նախարարության բակում մայիսի 16-ի տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու մեջ մեղադրվող Հովհաննես Շմոյանն ու Վազգեն Մկրտչյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրանց պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Իմ պաշտպանյալներն ասում են, որ պատահական են տվյալ վայրում հայտնվել: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը նշեց նաեւ, որ Շմոյանն ու Մկրտչյանը Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցներ չեն եղել: Այլ մանրամասներ Միհրան Պողոսյանը չհայտնեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում:

Նշենք, որ սույն քրեական գործի շրջանակներում Վահան Սարգսյանին, Սուրեն Վարդանյանին, Հովհաննես Շմոյանին ու Վազգեն Մկրտչյանին եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 5-ն էլ կալանավորված են: Ըստ մամուլի հրապարակումների, կալանավորված անձինք նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն ու վարորդն են:

Հիշեցնենք, որ այդ ծեծկռտուքի պատճառով հինգ անձ է տուժել, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Երբ եւ ինչու են ձերբակալվել Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. մանրամասներ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ