News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ucom-ի եւ World Vision-ի համատեղ ծրագրով սահմանամերձ գյուղի եւս մեկ ընտանիք կունենա կայուն եկամուտ: 38-ամյա Տավուշի մարզի բնակիչ Մարտունի խնամքին են մնացել 4 անչափահաս երեխաները՝ 9- ամյա Ելենան, 8-ամյա Արշալույսը, 7-ամյա Անգելինան եւ 6-ամյա էմմին: Մոր հեռանալուց հետո երեխաները մնացել են հոր եւ Ելենա տատիկի խնամքին:  Ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը ընտանեկան նպաստն է եւ տատիկի թոշակը, որը չի բավականացնում երեխաների սննդի եւ հագուստի համար: Մարտունը զբաղվում է հողագործությամբ եւ մանր անասնապահությամբ: Երեխաները հաճախում են դպրոց, ունեն շատ նախասիրություններ, սիրում են երգել եւ պարել, սակայն գումար չունենալու պատճառով չեն կարողանում հաճախել խմբակներ:

«Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակներում աջակցությունն այս անգամ տրամադրվել է Տավուշի մարզի Բաղանիս սահմանապահ գյուղում բնակվող ընտանիքին: Ծրագրի նպատակն է՝ ստեղծելով կայուն եկամուտ ստանալու հնարավորություն՝ միավորել ընտանիքը եւ երեխաների համար ապահովել կայուն ապրուստ:

«Մենք իբրեւ բարեգործական կազմակերպություն եւ կորպորատիվ գործընկերներ պետք է աջակցություն ցուցաբերենք այս ընտանիքներին, քանի որ նրանք ոչ միայն ապրում են այս տարածաշրջանում այլեւ այս ընտանիքներում մեծանում են մեր ապագա զինվորները եւ հայրենիքի սահմանը պահողները», - World Vision կազմակերպության Տավուշի մարզի երեխաների պաշտպանության եւ կրթական ծրագրերի համակարգող Կարո Կարապետյանը:

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ucom-ի շարժական հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի իր ներդրումն ունենալ հայրենիքի հզորացման գործում: Ucom հիմնադրամն իր հերթին կրկնապատկում է գումարը եւ ուղղում կարիքավոր ընտանիքներին: Այս ծրագրի միջոցով ստեղծվում է մի ամուր հիմք, որը կայունություն է տալիս գյուղացուն եւ կապում իր հողի հետ»,  - նշեց Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:  

Տատիկի հոգսը թեթեւացնելու, ընթանիքի կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու նպատակով Ծրագրի շրջանակներում Մարտունի ընտանիքին տրամադրվել է լվացքի մեքենա, սառնարան, եւ գրասեղան, ինչպես նաեւ սնունդ եւ հագուստ, իսկ ընտանիքի համար կայուն եկամուտ ապահովելու նպատակով նրանց տրամադրվել է երկու գլուխ խոզի խոճկոր ու կեր:

«Ես ամեն ինչ անում եմ, որ երեխաները մաքուր գնան դասի, ոչ մի բանի կարիք չունենան, բայց ուժս չի հերիքում: Հիմա ավելի հեշտ կլինի, արդեն գործս կթեթեւանա: Երեխաներն էլ են ինձ օգնում, շատ խելոք ու լսող երեխեք են», - նշում է Ելենա տատիկը:

Ucom Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի շարժական ձայնային կապի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը եւ ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ եւ սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու եւ երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ