News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այնպիսի թիվ, ինչպիսին Ուկրաինայում հայկական գրքի տպագրության  400-ամյակն է, վկայում է ուկրաինացի եւ հայ ժողովուրդների պատմական մտերմության մասին: Այդ մասին Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Գ. Ս. Սկովորոդայի անվան Փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը, հայտնում է  AnalitikaUA.net-ը:  

«Հայերը գրքի նկատմամբ հարգանքը եւ սերն անցկացրել են դարերով: Հայտնի է, որ ցնցումների ժամանակներում նրանք նախ եւ առաջ գրքեր են փրկել, այսինքն` գիտելիքներ, որոնք կուտակվել են հազարամյակներով, մշակութային եւ հոգեւոր հարստագույն ժառանգություն», — ընդգծել է Միրոսլավ Պոպովիչը: 

Նշենք, որ այս տարի լրանում է Ուկրաինայում հայկական գրատպության   400 տարին: Լվով քաղաքը հայ գրատպության չորրորդ կենտրոնն է դարձել Վենետիկից, Կոստանդնուպոլսից եւ Հռոմից հետո: 

Լվովում տպված առաջին գիրքը դարձել է   «Դավիթ եւ Սաղմոսը», որը հրապարակվել է  1616-ի դեկտեմբերի 15-ին:

Ուկրաինայում հայ գրատպությանը նվիրված թեմատիկ միջոցառումները մեկնարկել են Կիեւում` մարտի 3-ին (կլոր սեղան), իսկ մարտի 10-ին Կիրովոգրադյան մարզային ունիվերսալ գիտական գրադարանում տեղի է ունեցել Ուկրաինայի Հայերի միության համաժողովը: Մարտի   21-ին Կիեւում, Ուկրաինայի Վ.Ի. Վերնադսկու անվան Ազգային գրադարանում տեղի է ունեցել ցուցահանդես, որը նվիրված էր Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Հայերի միությունը ակտիվ աշխատանք է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ, Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել  է, որ գիտությունն ավանդաբար եղել է իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ