News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արտասահմանում միջոցներ ներդնելու արտոնությունները բանկերին կօգնեն երկարաժամկետ եւ հուսալի միջոցներ գրավել: Այս մասին մայիսի 27-ին լրագրողներին ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

Նրա խոսքով՝ ներդրվող միջոցների ռեզերվացիայի մեկնարկային դրույքը  կազմում է 20 տոկոս: Սակայն եթե թողարկումը տեղի է ունենում միջազգային բորսաներում, դրույքը նվազում է մինչեւ 0-ի: Եթե ներդրումն ընթանում է հայկական բորսայում կամ լիսթինգ չանցած ընկերություններում, սակայն երկարատեւ ժամկետներում, կիրառվում է իջեցված դրույք՝ 5-10 տոկոս:

2 բանկ արդեն օգտվել է նման արտոնություններից խոշոր մասշտաբներով, սակայն այս կամ այն կերպով դրանից օգտվում են գրեթ բոլոր բանկերը: Արդյունքում, Գրիգորյանի խոսքով, անգամ նախքան այդ միջոցները ներդնելը ռեզերվացիայի դրույքը կազմում էր 12 տոկոս, իսկ հիմա այն ավելի ցածր է: Բանկերը սկսել են երկարաժամկետ միջոցներ գրավել ավելի հուսալի աղբյուրներից: Բացի այդ, դա լուծել է բանկային համակարգում երկարաժամկետ պասիվների բացակայության խնդիրը: Իրենց պարտականությունների մասը երկարաձգելով՝ նրանք ինքները կարող են ավելի երկարաժամկետ վարկեր առաջարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ