News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պակիստանի Իսլամական գաղափարախոսության խորհուրդն առաջարկել է ամուսիններին թույլատրել «թեթեւակի ծեծել» իրենց կանանց, եթե նրանք չեն հագնվում՝ ինչպես ամուսինն է ուզում կամ հրաժարվում են սեքսից:

Ըստ The Daily Mail-ի, Խորհուրդը Պակիստանի Սահմանադրական մարմինն է, բայց կարող է միայն խորհրդատվություն տրամադրել կառավարությանը, իսկ օրենքներ ընդունել չի կարող:

Նոր գաղափարախոսության համաձայն, կնոջը կարելի է ծեծել, եթե նա հրաժարվում է սեքսից, չի ուզում լողանալ, հիջաբ չի հագնում կամ շատ բարձր է խոսում:

Կանայք չեն կարող ծառայել, ողջունել օտարերկրյա պատվիրակություններին եւ աշխատել գովազդում, սակայն կարող են քաղաքականությամբ զբաղվել: Իսկ նրանք, ովքեր կնոջը կստիպեն ամուսնանալ, 10 տարով բանտ կնստեն:

Նշվում է, որ Խորհրդի միակ կին անդամը ներկա չի գտնվել այս հարցով քննարկումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ