News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկերի ընդհանուր շահութաբերությունը, ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS), 2015 թվականին կազմել է 17.7 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 37 մլն դոլար - խմբ.): Այս մասին ասված է 2015 թվականին ֆինանսական կայունության մասին Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվությունում:

Ակտիվների եւ կապիտալի նկատմամբ շահութաբերությունը (RoA, RoE) կազմել է, համապատասխանաբար, 0.5% ¨ 3.5%:

Սակայն, ԿԲ-ի ստանդարտներով, բանկային համակարգը աշխատել է 20.7 մլրդ դրամի վնասով, միաժամանակ, շահույթով աշխատել է 15 բանկ, վնասով՝ 7-ը: RoA-ի եւ RoE-ի ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, -0.6% եւ -4.3% (նախորդող տարում՝ 0.7% եւ 4.5%):

Ակտիվների նկատմամբ շահութաբերությունը նվազել է վարկային պորտֆելի վերադարձնելիության եւ տրամադրվող միջոցների ծախսատարության աճի պատճառով:

Նշենք, որ 2015 թվականին չաշխատող վարկերի եւ դեբիտորական պարտավորությունների մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում աճել է 1 տոկոսայի կետով՝ հասնելով 7.4%-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ