News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուպերմենների ժամանակաշրջանն անցել է: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի վերդարձին:

«Վերադարձել է, լավ է արել:  Ես չեմ կարծում,  որ այս ժամանակները սուպերմենների կարիք ունի, սուպերմենմերի ժամանակաշրջանն անցել է»,-ասել է նա:

Նշենք, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում: Բաբայանի` Հայաստան գալու և քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին լուրեր էին շրջանառվում 2015թ.՝ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Նրա վերադարձի մասին կրկին սկսեցին խոսել ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերին, նրա վերադարձի պահանջով կազմակերպվեց ստորագրահավաք:

Տպել
Ամենաշատ