News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պնդում է, որ Արցախում իր հետ կապված ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել:

«Խաբող ա, թուրք ա, ինձ չհավատացողն էլ ա թուրք: Ես տենց միջադեպ չեմ ունեցել:  Սարքողները թուրքից թուրք են: Թող որեւէ մեկը մի բառ բերի օրինակ, թե չէ իրանք էլ թուրք են»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախում իր մասնակցությամբ միջադեպին:

Հիշեցնենք, որ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս կանգնել եւ հայհոյել է զինծառայողներին, որոնք մեքենայով կանգնած են եղել ճանապարհին՝ իրենց իրերը դասավորելու եւ դիրքեր մեկնելու համար: Մանվել Գրիգորյանին զայրացրել է հանգամանքը, թե իր ճանապարհը նեղ է եւ չի կարող շարասյունով անցնել:

Ըստ Բադասյանի՝ Մանվել Գրիգորյանի թիկնապահներն էլ մեքենաներից իջել են եւ սպառնացել զինվորներին:

Տպել
Ամենաշատ