News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի եւ մեքսիկացի հնագետները պարզել են ացտեկների կայսրության պաշտամունքային շինության՝ Ուիցիլոպոչտլիի բուրգում հայտնաբերված մարդկային զոհերի առավել հավանական ծագումը: Հետազոտությունը հրապարակվել է Current Anthropology ամսագրում, փոխանցում է Daily Mail-ը:
Հնագետներն ուսումնասիրել են Աշայակատլ կայսեր ժամանակաշրջանի 38 մարդկային զոհերի գանգերը, որոնցից 8-ը պատկանում էին 30-45 տարեկան տղամարդկանց, եւ դրանք մոդիֆիկացվել են: Հին ժամանակներում ծիսական սպանությունից առաջ նրանց դեմքերին դիմակ էին հագցնում: Դրանց բնույթից դատելով՝  գիտնականները փորձել են պարզել ացտեկների ձեռքով զոհաբերված մարդկանց ծագումը: Ընդհանուր առմամբ գիտնականները հետազոտել են 8 դիմակ:

Հնագետներն համեմատել են այդ դիմակները Տենոչտիտլանում սպանված 127 այլ մարդկանց դիմակների հետ, որոնց մեծ մասը զինվորական է եղել:

Գիտնականները պարզել են, որ զոհերի մեծ մասը կամ այլ տոհմի էլիտար զինվոր է եղել կամ տեղի պալատականներ, որոնք հակառակորդի կողմն էին անցել: Գանգերն ու դիմակները հայտնաբերվել էին մոտ 30 տարի առաջ, սակայն նրանց ծագումը հայտնի է դարձել միայն հիմա:

Ուիցիլոպոչտլիի բուրգը ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանում տաճարային շինությունների համալիր է, որը կառուցվել է 1325-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ