News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դա Հուն Պաո (Մեծ կարմիր խալաթ) չինական թեյը միշտ եղել է աշխարհում ամենաթանկը , բայց այս տարի թեյի գինը ռեկորդ է գրանցել՝ 1400 դոլար մեկ գրամի դիմաց, ինչը 30 անգամ ավելի թանկ է բարձրորակ ոսկուց:

Թեյի թանկարժեք լինելու պատճառն այն է, որ հումքը հավաքվում է միայն 4 հնագույն թփերից, որոնցից յուրաքանչյուրը ավելի քան 350 տարեկան է: Ամեն տարի դրանք ավելի ու ավելի քիչ երիտասարդ տերեւներ են տալիս, որոնք պիտանի են թեյ պատրաստելու համար:

Այդ թփերից վերջին անգամ բերք են հավաքել 2005-ին: Մայր թփից հավաքած իսկական Դա Հուն Պաո թեյը դեռ վաճառվում է շուկայում, քանի որ այն երկար ժամանակ պահում են հատուկ պայմաններում: Թեպետ այդ թեյը վաղուց չի հավաքվել, չինական շուկան այդ թեյի զանազան տեսակներ է առաջարկում, որոնք միայն արտաքինից են նման հայտնի Դա Հուն Պաոյին, սակայն իրականում այլ հումքից են պատրաստված եւ արժեն ընդամենը 100 դոլար մեկ գրամի դիմաց, փոխանցում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ