News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելգիայում ապրիլի 25-ից գործադուլ անող բանտային հսկիչները թագավորության արդարադատության նախարար Կուն Հենսի հրամանով զրկվել են աշխատավարձից մայիսի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով RTBF-ին:

Դիտորդների կարծիքով, արդարադատության նախարարի տվյալ որոշումը կարող է դժվարացնել բանտապահների ներկայացուցիչների հետ բանակցություններում փոխզիջումային որոշման ձեռք բերումը: Կողմերը հանդիպումների արդեն ավելի քան տասը փուլ են անցկացրել, բայց արհմիությունն առաջվա նման արդարադատության նախարարի առաջարկներն անբավարար է համարում եւ մտադիր է գործադուլն այնքան շարունակել, մինչեւ իշխանություններն ընդունեն գործադուլավորների պահանջները: Նախարար Հենսն առաջարկել է ապահովել հսկիչների լրացուցիչ թվի աշխատանքի ընդունումը եւ երեք նոր բանտ բացել երկրի տարածքում պատժիչ հաստատությունների գերբնակեցման խնդրի լուծման համար: 

Բանտային հսկիչները գործադուլ են անում Բրյուսելում եւ Բելգիայի ֆրանսախոս Վալոնիայի շրջանում: Նրանք իրենց հերթին պահանջում են լուծել պատժիչ հաստատություններում կադրերի պակասի խնդիրը, ինչը հանգեցնում է արտաժամյա հերթապահությունների աճի, ինչպես նաեւ դեմ են թոշակի անցնելու տարիքի ավելացմանը: 

Բանտային հսկիչների գործադուլի հետ կապված` իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես պատժիչ հաստատություններ զինվորականներ ուղարկել անվտանգության ապահովման համար: Մինչ այդ բանտային հսկիչների գործառույթները հանձնարարված էին քրեական ոստիկանության քննիչներին եւ ճանապարհային ոստիկաններին:  

Բանտային անձնակազմի գործադուլի հետեւանքով բանտարկյալները զրկված են լոգասենյակ կանոնավոր այցելությունից, զբոսանքներից եւ հեռախոսազանգերից:  Բանտերում մթնոլորտը լարված է, ընդվզումներ են դիտարկվել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ