Մայիսի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը 1-ին հարկի պատուհանը կոտրելով՝ այրել են Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի 1-ին հարկում գտնվող դասարանի գույքը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 30-ամյա Արտյոմ Ս.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: