News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Անոնիմուսի» ցանցահեններից հայերի համար լավագույն նվերը Թուրքիայում ծպտյալ ապրող հայերի մասին տվյալներն են: Այս մասին ԱՄՆ-ում լույս տեսնող Asbarez թերթում գրում է Կարեն Եղբարյանը: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Այդ շարժման որոշ անդամների կալանավորել են մի քանի տարի առաջ, սակայն շարժումը, ինչպես երեւում է, դեռ գործում է: Եվ ահա ես ինձ տղա եմ պատկերացնում, որը Սանտա Կլաուս Անոնիմուսին նամակ է գրում: Միգուցե անիրականանալի է, չէ՞ որ ես երեխա եմ, որը Սանտային նամակ է գրում...

1. Լավագույն նվերն այն հայերի անուններն են, որոնց ծագման ծածկագիրը Թուրքիայում 2-ն է: Ինչպես գիտենք, մոտ 3 տարի առաջ մենք բոլորովին պատահաբար իմացանք, որ Թուրքիան Լոզանի կոնֆերանսից հետո (1923թ.) հետեւում է հույների (1), հայերի (2), հրեաների (3), ասորիների (4) եւ այլ ոչ մուսուլմանների (5) ծագմանը: Պատկերացրեք, թե ինչ հնարավոր կլիներ վերականգնել, եթե ունենայինք այդ տվյալները:

2. Այն թաքստոցների ամբողջական ցուցակը, որտեղ իրենց փողերն էին պահում Հայաստանը կառավարող պլուտոկրատները:

3. Ցեղասպանության ժամանակ Թուրքիայի կառավարության կողմից հայերից խլած սեփականության  մասին գրառումները: Այդ տվյալները ժամանակին մի տեղ էին հավաքվել, հետազոտողների կողմից մասամբ վերականգնվել էին:

4. Օսմանյան կայսրության վերջին շրջանի արխիվները, եթե կամ երբ որ դրանք թվայնացվեն: Եվ ոչ միայն կառավարական, այլ նաեւ պետական կազմակերպություններին մոտ մյուս կառույցներինը:
5. Անկարայի եւ նրա լոբբիստների ամբողջ գաղտնի նամակագրությունը, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում գործող թուրքական խմբերի հետ:

6. Նույնը, ինչ #2, բայց արդեն Ադրբեջանի համար: Այդ գումարով հնարավոր կլիներ վերակառուցել Ղարաբաղը, որը մինչեւ հիմա մինչեւ վերջ չի վերականգնվել Ադրբեջանի ավազակային հարձակումներից՝ էլ չասած ապրիլյան պատերազմի մասին:

7. Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականության մասին ցանկացած տեղեկություն:

8. Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո քաոտիկ սեփականաշնորհման մասին բոլոր տեղեկությունները:
9. Վրաստանում հայերի դեմ ազգային քաղաքականության մասին բոլոր գաղտնի փաստաթղթերը:

10. Ֆեթուլլահ Գյուլենի շարժման բոլոր գործիչների ցուցակը, այդ թվում՝ դպրոցների, ՀԿ-ների եւ ձեռնարկությունների:
11. Քանի որ արդեն սկսել ենք, եկեք կանգ չառնենք: Ուզում եմ Թուրքիայի հետախուզական ծառայության բոլոր փաստաթղթերի ամբողջական ցուցակը:

Ավելացրեք ձեր ցանկությունները, ինչու՞ մի փոքր չկատակենք: Միգուցե անգամ մենք դուրս գանք լրիվ իրականանալի գաղափարիների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ