News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երևանի Կառավարության 3-րդ շենքի հարակից այգում այսօր՝ մայիսի 28-ին, տեղի ունեցավ հայ ռազմական, քաղաքական և պետական գործիչ, ազգային-գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: (ֆոտոռեպոտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բացումը կատարել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:

Արարողությանը ներկա Էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ՝  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ ՀՀ Նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:

Արձանը տեղադրելու որոշումը քաղաքապետարանը կայացրել էր դեռեւս 2014 թվականին: Քանդակագործը Գագիկ Ստեփանյանն է, որն աշխատանքները սկսել է դեռ 2011 թվականին, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը:

«Պետք է կերտեինք Գարեգին Նժդեհի մոնումենտալ արձանը կոնկրետ այս տարածքի համար: Ես կերտել եմ հավաքական կերպարը Գարեգին Նժդեհի եւ գործունեության, եւ անձի»,- լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործ Գագիկ Ստեփանյանը:

NEWS.am-ի դիտարկմանը, թե մտավորականներն այս արձանը չեն հավանում, քանդակագործն արձագանքեց. «Երբ որ տեղադրում էինք արձանը, շատ մարդիկ մոտենում, շնորհավորում, շնորհակալություն հայտնում, իրենց հիացմունքն արտահայտում: Ոչ իմ խոսքերին հավատացեք, ոչ էլ մյուսներին, դուք ձեր կարծիքը կազմեք: Կային մարդիկ, որոնք այլ կերպ էին պատկերացնում, երեւի թե դժգոհությունները հենց այդ մարդկանցից էին: Կատարյալ է արված եւ ճարտարապետական լուծումը, եւ քանդակին ներդաշնակ կապը ճարտարապետության եւ այս տարածքի հետ: Կերպարային խնդիրն էլ է լուծված իդեալական»:

Գարեգին Նժդեհը համարվում է Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ