Գերմանական Մագդեբուրգում Ձախերի կուսակցության համագումարի ընթացքում ներկաներից մեկը տորթ է նետել բունդեսթագում խմբակցության առաջնորդ Սառա Վագենկնեխտի դեմքին, որը չի աջակցում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությանը միգրանտների նկատմամբ, գրում է Deutsche Welle-ն:
Ճշտվում է, որ տորթով ակցիան պատկանում է այսպես կոչված ««Տորթեր ժողովրդի համար» հակաֆաշիստական նախաձեռնությանը»:
Դեպքից հետո ձախ խմբակցության ներկայացուցիչներից մեկը` Բերնդ Ռիկսինգերը, հայտնել է, որ համագումարին նման գործողություններն անթույլատրել են «եւ մանավանդ` կնոջ նկատմամբ»: