News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի առափնյա ծառայությունը եւ իռլանդական նավը Միջերկրական ծովում նավակներով տեղափոխվող ավելի քան 500 ներգաղթյալի են փրկել:

Մայիսին ներգաղթյալներին որոնելու նպատակով բաց ծով դուրս եկած Le Roisin-ի նավը փրկել է 123 մարդու, հայտնում է AP գործակալությունը՝ վկայակոչելով Իռլանդիայի ՌՕՈւ ներկայացուցչին:

Իտալիայի ՌԾՈՒ նավը ռետինե մակույկի միջից 101 ներգաղթյալի է փրկել: Իտալիայի առափնյա ծառայությունը հայտնել էր 323 միգրանտի փրկության մասին:

Վերջին մեկ շաբաթում Միջերկրական ծովում մի քանի հազար ներգաթյալ է փրկվել:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից Եվրոպա է ժամանել 194 հազար 611 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ